Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am

Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am

Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի աշխատանքով, որոնցից յուրաքանչյուրը կարող է ենթարկվել բորբոքային ախտահարման: Ոտքերի արթրիտը բերում է սինովյալ հեղուկի կազմության փոփոխության, հոդերի գործունեության խանգարման, հոդային կազմության քայքայման և ձևափոխման:

Ոտնաթաթի արթրիտի պատճառները

Ոտնաթաթի արթրիտը բազմապատճառային է:

Պատճառներից են.

  • Հոդերի կազմության անհատական առանձնահատկությունը
  • Վնասվածքային /տրավմատիկ/ ախտահարումը
  • Քրոնիկ միկրոտրավմատիզացիան
  • Մետաբոլիկ խանգարումները
  • Ավելորդ քաշի հետևանքով գերծանրաբեռնվածությունը
  • Հիպոդինամիան
  • Ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը
  • Տարիքային փոփոխությունները հոդերում
  • Ոչ հարմար կոշիկ կրելը
  • Սխալ սնունդը
  • Ժառանգական նախատրամադրվածությունը
  • Բժշկական միջամտության հետևանքով առաջացած բարդությունները
  • Համակարգային քրոնիկ ախտաբանություն


Ախտանշանները

Բորբոքման ամեն մի տեսակի դեպքում արտահայտվում են նրան բնորոշ ախտանշանները:

Ոտնաթաթի բոլոր բորբոքային խնդիրների ընդհանուր ախտանշաններից են.

  • Ցավ բորբոքված հոդում /արթրալգիա/
  • Հոդի այտուց
  • Կարմրություն, ջերմության տեղային բարձրացում
  • Շարժունակության սահմանափակում


Ոտնաթաթի հոդերի քրոնիկ բորբոքումը արտահայտվում է նաև դեֆորմացիայով, կոնտրակտուրաների զարգացումով:

Հոդերի բորբոքման փուլերը

Ոտնաթաթի արթրիտն ընթանում է 4 փուլով.

Առաջին — դիսկոմֆորտ երկարատև քայլելուց հետո: Հոդային փոփոխությունները հայտնաբերվում են պատահական հետազոտության ժամանակ:
Երկրորդ — հոդի կարմրություն, այտուցվածություն, տեղային հիպերթերմիա, արտահայտված ցավ, քայլքի խանգարում:
Երրորդ — Մշտական ցավ, հոդի դեֆորմացիա:
Չորրորդ — Հոդի գործունեության կայուն կորուստ:

Ախտորոշում


Հոդերի բորբոքման հայտնաբերման, տեղակայման, նրա բնույթի բացահայտման համար իրականացվում են համալիր հետազոտություններ.

  • Զննում
  • Ոտնաթաթի ռենտգենոգրաֆիա
  • Ոտնաթաթի ՈՒՁՀ
  • ՄՌՏ
  • Արյան լաբորատոր հետազոտություն
  • Արթրոսկոպիա
  • Հոդային պունկցիա

 

Ամենատեղեկատվական և անվնաս մեթոդը, որը ցույց է տալիս հոդերի բոլոր հյուսվածքների, շրջակա հյուսվածքների վիճակը, ՄՌՏ-ն է: Այն հնարավորություն է տալիս պարզելու ցավերի և բորբոքման պատճառը առանց լրացուցիչ մեթոդների:

Ոտնաթաթի արթրիտի բուժումը

Բուժման թերապիան ներառում է.

  • Տեղային և համակարգային հակաբորբոքային թերապիա
  • Ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ /էլեկտրո-ֆոնոֆորեզ, ամպլիիմպուլս, УФО և այլն:
  • PRP-թերապիա
  • SVF-թերապիա
  • Հիալուրոնաթթվի ներհոդային ներարկումներ


Հետևանքները

Մասնագիտացված բուժման բացակայության դեպքում կարող են զարգանալ լուրջ խնդիրներ.

  • Համառ ցավեր
  • Հոդերի թարախակալում
  • Պրոգրեսիվող դեֆորմացիա
  • Ոտնաթաթի բիոմեխանիկայի և շարժունակության խանգարում
  • Կաղություն
  • Հաշմանդամություն։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ